Ցանկացած զինծառայող տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների․ ՊՆ մամլո խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի որդու Երևան տեղափոխվելու վերաբերյալ։

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,-գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան:

Տեսանյութեր

Live

Լրահոս