Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Ստամբուլում իր դռներն է բացել «23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր» անվանումով կենտրոնը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

145քմ տարածք ընդգրկող հիշողության կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից:

Կենտոնը տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը: 

Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին, որ է եղել է նրա սպանության օրը՝ 2007թ. հունվարի 19-ին:

Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին:  Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցների կողմից: Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ` աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար:

Հիշողության կենտրոնը համալրված 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակոս» թերթի մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս