Ոստիկանությունը չպետք է թույլ տա Հրայր Թովմասյանին մտնել դատարան․ Նիկոլայ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»:

Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը չպետք է գնա դատարան, քանի որ ինքն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ:

Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Վահե Գրիգորյանն ընտրվել է ճիշտ ընթացակարգով․ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այնպիսին է, ինչպես ընտրվեց Վահե Գրիգորյանը, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news