ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 08, 24News
Հուլիսի 7-ին թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում պայթուցիկով բեռնված մեքենա է պայթել. տեղեկացնում է ermenihaber.-ը։
Պայթյունի է հետևանքով զոհվել է 3 սիրիացի։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Արդեն կա բերման ենթարկվել 16 քաղաքացի։ Դեպքի վայր են ուղարկվել մեծաթիվ հրշեջներ և ոստիկանության աշխատակիցներ։ Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա չի բացառել ահաբելչության վարկածը: Իրավապահները շարունակում են պարզել դեպքի մանրամասները։