ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News
Հուլիսի 8-ին՝ ժամը 06։15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Միխելի Պ.-ը, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:
Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության տեղեկատվական համակարգից։