Զոդի վթարից մահացած կնոջ ինքնությունը պազվել է․ նա Երասխի բնակիչ Սոֆյա Ոսկանյան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

վթար

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ»–ի ուղևորներից մեկի ինքնությունը պարզվել է։  Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։ Այդ մասին 24News-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էր երեք ավտոմեքենա: Մահացածների թիվը 7-ն է, իսկ տուժածները 13-ն են:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս