Հրդեհ՝ սահմանամերձ Խաչիկում․ հրդեհաշիջմանը մասնակցել են նաև խաչիկցիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Հուլիսի 17-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: 

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: 

Այրվել է մոտ 1,5 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Խաչիկ գյուղի 10 բնակիչ: Ժամը 10:02-ից 12:46-ը փրկարար ծառայողներն իրականացրել են հերթապահություն: