Կրակոցներ Երևանում․ 2 դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։ 

Տանտեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։
Նշված հանցագործույթունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժին են կասկածանքով բերման ենթարկել Երևանի բնակիչ 25-ամյա մի քաղաքացու, ով ներկայացվել է Աջափնկյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ 

Ոստիկաններն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մյուս հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Աղբյուրի տեղեկություններով, Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news