«BBC»-ն պնդում է՝ ցուցարարների վրա կրակոցներն իրականացվել են Օգանովսկու գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

բակո

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկն  է անվանել 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերը, որոնց անդրադարձել է ծավալուն հոդվածով։

«BBC»-ի հոդվածագիրը, հենվելով իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի վրա, պնդում է,որ ցուցարարների վրա կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ, և նշում, որ քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահների և երկու ազդեցիկ գործարար պատգամավորների անուններ:

2008-ի փետրվար-մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նոր հետաքննությունն արդեն իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հիմքում է: Ըստ լրատվամիջոցի՝ քննության նյութերից պարզ է դառնում, որ քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ուժեր՝ Ղարաբաղից, որոնց ղեկավարել է հրամանատար գեներալ Կարապետյանը (նա այժմ Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ), հարցաքննությունների ընթացքում քննիչները պնդել են, որ նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահականի նկուղում։

Քննիչները նաև հաստատում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին Երևանում ղարաբաղյան ուժերի կեցությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news