Unibank

Unibank Mobile

Սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական գործելաոճ է․ Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

գերի

Արցախի Հանրապետությունը ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի վերաբերյալ հակառակորդի տարածած լուրերի հետ:

ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

գերի

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

գերի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռևս չպարզված հանգամանքերում 19-ամյա զինծառայողը լքել է մարտական դիրքը:

գերի

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

գերի

 Արայիկ Ղազարյանի՝ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունը առաջինը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել զինծառայողից, գրել, որ նա գտնվում է իրենց մոտ, ունի վնասվածքներ և տվյալ պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Արայիկ Ղազարյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող է։

Տեսանյութեր

Live

Լրահոս