Աջակցում եմ կառավարությանը․ «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

բակո

«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը և ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում տնտեսությունը զարգանա ոչ թե բնության հաշվին, այլ բնության շնորհիվ, բայց․․․

Դեռևս 1 տարի 2 ամիս առաջ խնդրի լուծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց միակ լուծումը, որը տեղավորվում էր իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանության մեջ. այն է, կասեցնելով հանքի շահագործումը` անառարկելի հեղինակությամբ ընկերությանը պատվիրել փորձաքննություն, որի հիման վրա էլ կկայացվի վերջնական որոշումը։ Չեմ հիշում որևէ առարկություն առաջարկի վերաբերյալ։

Ամեն բան արվել է 1 տարի 2 ամիս առաջ կառավարության և քաղաքացիների միջև «կնքված» քաղաքացիական պայմանագրի համաձայն։

Փորձաքննությունն արված է և եզրակացության մասին կարծում եմ տեղյակ ենք բոլորս։

«Իմ քայլը» խմբակցության երեկվա մոտ 5 ժամ տևած հանդիպումը ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման թույլատվությունը լիներ այս կառավարության որոշման տիրույթում, Ամուլսարը սար էր մնալու և վերջ, սակայն մենք ժառանգել ենք մի իրավաճակ, որի լուծումը պետք է լինի միայն օրենքի և փաստերի հիման վրա։

Միանշանակ է, որ հեղափոխությունից հետո Ամուլսարի հանքի շահագործումը կառավարության համար մշտապես եղել և մնալու է կարևորագույն հարցերից մեկը։

Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ` աջակցում եմ ՀՀ կառավարությանը և կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը։