ԱԳՆ-ն հերքեց Սիրիայից զորախումբը հանելու վերաբերյալ տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քաղաքական

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից:

«Մենք արդեն բազմիցս հերքել ենք այս տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտածածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի», - նշեց Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը նաև հավելեց, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ։