Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, թե «Արցախը Հայաստանն է»:

«Անկասկած, կա ներքին հռետորաբանություն, ներքին կարգավորումներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետը՝ հաշվի առնելով, որ խոսը ժողովրդավար պետության մասին է: Եվ կա այդ խաղաղ գործընթացը, որտեղ կան մասնակիցներ, միջազգային ջանքեր խաղաղ կարգավորման հասնելու համար: Եվ, անկասկած, կողմերի հայտարարությունները պիտի տեղավորվեն համընդհանուր ջանքերի ընդհանուր կոնտեքստում, որոնք էլ ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան, ապա հավելել, որ  հայտարարություններից հետո դժվար է բանակցային պրոցեսում վերադառնալ նախկին դիրքերին: