«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանից» հեռու. Արման Բաբաջանյանը փոխել է նաեւ աշխատասենյակը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

/

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը ոչ միայն խորհրդարանում իր նստելու տեղը փոխեց, այլեւ որոշել է աշխատասենյակը տեղափոխել ԼՀԿ-ականներից հեռու, իմքայլականներին մոտ։

Տեւական ժամանակ Բաբաջանյանի համար ազատ աշխատասենյակ չէին գտնում, սակայն երեկ պարզեցինք, որ հատուկ նրա համար աշխատակազմի երկու հոգանոց բաժիններից մեկը որոշել են տեղափոխել առաջին հարկ՝ Բաբաջանյանի արդեն նախկին աշխատասենյակ, որպեսզի իշխանության պաշտպանությամբ զբաղվող պատգամավորը նոր աշխատասենյակ ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում