Բակո Սահակյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի նվիրված կոնֆերանսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

բակո սահակյան7410

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը:

Նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումն ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը: