Վիտալի Բալասանյանը նախըտնրում է դատվել, քան իր հասցեին հայհոյանքներ լսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

վիտալի բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ավելի լավ է իրեն դատեն, քան իր հասցեին սոցիալական ցանցերում հայհոյանքներ հնչեցնեն։

Վիտալի Բալասանյանն ասաց, որ մի բան է ուզում ասել, ինչը կցանկանար, որ փոխանցվեր իշխանություններին․

«Իմ թոռներն արդեն մասնագիտություններ ընտրել են։ Մեկն ուզում է գեներալ դառնալ, մյուսները՝ իրավաբան, բժիշկ։ Նրանք պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, իմ կերպարն արդեն չեն ուզում, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում՝ էս գեներալը գեներալ չէ։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն նրանցով ու կերտեն իրենց ապագան» ։