Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են ինչպես միջազգային ճանաչում ունեցող, այնպես էլ Հայաստանում հայտնի հայ դերասաններ:

Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news