Վրաստանում կշարունակվեն բողոքի ցույցերը կառավարության դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«Ընդդիմության գործողությունների միասնական պլանն անփոփոխ է. շարունակական բողոքի ցույցեր կառավարության դեմ», — այս մասին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Աբեսաձեն՝ խոսելով ընդդիմության առաջիկա ծրագրերի մասին. գրում է aliq.ge-ը:

Նրա խոսքերով, դեկտեմբերի 6-ին ընդդիմությունը Թբիլիսիին զուգահեռ հանրահավաք կանցկացնի նաև Քութայիսիում։ «Այս մարդիկ անընդհատ պետք է զգան, որ իրենց ստերը պատժելի են հասարակության կողմից, և որևէ մեկը չի պատրաստվում փրկել  նրանց», — ասել է Աբեսաձեն։

Նա  հավելել է, որ «Վրացական երազանքը» պետք է պատասխան տա իր խոստումը դրժելու համար: