Վրաստանում իրավապահները լրագրողներին դուրս են բերել խորհրդարանի նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բակո

Իրավիճակը լարված է Վրաստանի խորհրդարանում, գրում է aliq.ge-ն: Լրագրողների մի մասին բռնի ուժով դուրս են բերել նիստերի դահլիճից, որտեղ անց էր կացվում իրավական հարցերի հանձնաժողովի նիստը։ 

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էկա Բեսելիան մոտեցել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիին՝ ասելով, որ իրեն ելույթի իրավունք տա, այլապես նա հանձնաժողովի նիստին չի մասնակցի: Այդ պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են մասնակցել նրանց խոսակցությանը, ինչից հետո էլ իրավապահները լրագրողներին դուրս են բերել դահլիճից:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քվեարկելու էր ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի իրավասությունները դարարեցնելու վերաբերյալ: Դեռևս պարզ չէ, թե երբ է հարցը քննարկվելու խորհրդարանի լիագումար նիստում: Վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: