2019-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին․ մի քանի հարց մեր իշխանություններին․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջից մի քանի հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։

. Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն, թե՝ ոչ։

. Եթե հայտնաբերվել են, ովքե՞ր են նրանք։

. Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ-ի, ու մասնավորապես ԱԱԾ-ի դեմ արշավ սկսած հայտնի ապազգային ու ահաբեկչական ուժերին։

. Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել,նշանակում է, որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ։

Հ.Գ. Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։

Շառլ Դը Գոլ

Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասին, միևնույն է, Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու»,- գրել է նա: