ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Ռուսաստանի նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին կհայտարարվի մինչեւ հունվարի 21-ը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայումս անցկացնում է խորհրդակցություններ, նախարարների կաբինետում նշանակումներ կատարելու եւ պորտֆելները բաշխելու համար։
Հիշծեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ելույթից հետո կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց։ Պուտինը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին՝ նշելով, սակայն, որ իրենց աշխատանքի մեջ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ Նույն երեկոյան ՌԴ առաջնորդը վարչապետի պաշտոնում առաջադրեց Հարկային դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին։