Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը դատարանը մերժեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ՝ անհիմն լինելու պատճառով։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս