40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել խարդախության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հասարակական

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին, Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել 40-ամյա Արման Խ.-ն, որը 2019 թ. հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: