Երևանում նախատեսվում է ունենալ 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

հետիոտնայինանցում

Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: Այս մասին փոխանցում է քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

Նա հավելեց, որ Երևանում ճանապարհային գծանշումների, նշանների, լուսացույցների տեղակայումը պատվիրակված է ոստիկանությանը, և քաղաքապետարանը համագործակցում է Ճանապարհային ոստիկանության հետ․ «Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքում երթևեկության կազմակերպումը և անվտանգության ապահովումը, համագործակցելով ՃՈ-ի հետ, անցյալ տարի թվով 7 հետիոտնային անցումներ կահավորել է հետիոտնային կանչի լուսացույցներով: Այս տարի նախատեսվում է Երևանում 37 հետիոտնային չկարգավորվող անցումները կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով»,-ասաց Գալստյանը:

Այս տարվա վերջին Երևանում նախատեսվում է ունենալ հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող ընդհանուր 57 լուսացույցներ: Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով․ դրանք կապահովեն էլ ավելի անվտանգ երթևեկություն։