«Էջմիածինցի մորքուրի» մասին տեսանյութի հեղինակին ծեծելու գործով քննություն է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ոստիկանություն

Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստով ոստիկանությունը մարտի 15-ին ահազանգ է ստացել: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, մանրամասները ճշտվում են։ Այդ մասին 24news-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Սարգսյանը գրառում էր արել և կից տեղադրել հումորային տեսահոլովակ, որում աջակցություն էր հայտնել կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջը այն բանի համար, որ վերջինս կարողացել էր Երևանում լուծել խցանումների հարցը:

Տեսանյութի հրապարակումից հետո նրան ծեծի էին ենթարկել: Այդ մասին ևս նա գրառում էր արել ֆեյսբուքյան էջում:

«Խանութի դիմաց երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյոք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել, գցելով գետնին՝ հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վայրկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի»,-գրել է տուժածը: