Դատապարտյալների մոտ կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

դատապարտյալներ

Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ դրական արդյունք չի տվել։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը

«Բոլորը բացասկան են եղել, որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի», - նշել է նա։

Նախարարը հստակեցրել է՝ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով դատապարտյալներին ու կալանավորված անձանց համապատասխան բժշկական օգնությամբ։