Փրկարարները վարակազերծել են Աշտարակ քաղաքի 2 շենքի շքամուտքերը և աստիճանավանդակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

․

Մարտի 28-ին, ժամը 12:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի շքամուտքը վարակազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարական ջոկատի ախտահանման խմբի կողմից վարակազերծվել են 2 բազմաբնակարան շենքերի շքամուտքերը և աստիճանավանդակները: