Գների բարձրացման հետևանք կարող է լինել արտարժույթի և արտաքին շուկայում թանկացումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանը նշում է, որ բանջարեղենի, կարագի, շաքարավազի շուկայում գնանկում է եղել: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ գների բարձրացման հետևանք կարող է լինել արտարժույթի և արտաքին շուկայում ապրանքների թանկացումը:

Գևորգյանը ևս մեկ անգամ հստակեցնում է՝ ՏՄՊՊՀ-ն գին սահմանելու ու գնաճ կարգավորելու գործառույթ չունի, բայց հիշեցնում է՝ իր ղեկավարած կառույցի կողմից նախատեսված պատասխանատվությունը ծանր է, պետք է շատ զգուշավոր լինել:

Մանրամասները՝ տեսանյութում։