Արսեն Թորոսյանը Գավառից մեկնել է Վարդենիս. «Հույս կա, որ իրավիճակը ավելի չի սրվի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Գավառի ԲԿ այցելելուց հետո եղել են նաև Վարդենիսում:

«Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի, և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները»,-գրել է նախարարը։