Հիմնանորոգվում է նաև Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջրից մինչև վանական համալիր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Մակարավանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկաներ է տեղադրել և տեղեկացրել, որ հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհը:

«Հիմնանորոգվում է նաև դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր:

Նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել:

Այս տարվանից կլինի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա ևս մեկ գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչներն այս տարի կունենան հիմնանորոգված ճանապարհ, և որ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: