Իտալիայի Ա սերիան կվերսկսվի հունիսի 13-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

Ա Սերիա

Իտալիայի Ա սերիան կվերսկսվի հունիսի 13-ին։ Որոշումը կայացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան։

 Թիմերը կհանդիպեն շաբաթը երկու անգամ, օգոստոսի 2-ին մրցաշարը կավարտվի։

Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումները կանցկացվեն հուլիսին, իսկ Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի հանդիպումները՝ օգոստոսին:

Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի 9-ից։