ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

քաղաքական

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Սրտանց շնորհավորում ենք Հանրապետության օրվա առթիվ: Դեսպան Բանցհաֆը և Գերմանիայի դեսպանությունը սրտանց շնորհավորում են հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ, տոն, որի նշանակությունը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ»,- նշում են դեսպանությունից: