ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Լեհաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին: Այդ մասին հունիսի 3-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետության Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Էլժբետա Վիտեկը, փոխանցում է ТАСС-ը:
«Ես կցանկանայի, որ մրցակցությունը լինի ազնիվ, և հունիսի 28-ին մենք կարողանանք քվեարկել և ընտրել Լեհաստանի նախագահին՝ առաջին փուլով, իսկ եթե ոչ, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը, որպեսզի մինչև օգոստոսի 6-ը ունենանք պետության նոր ղեկավար»,- նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ, համաճարակի և ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև քաղաքական վեճերի պատճառով իշխանությունները չկարողացան ժամանակին կազմակերպել ընտրություններ, քվեարկությունը չկայացավ:
Ներկայումս նախագահի պաշտոնին է հավակնում 10 թեկնածու, նրանց պայքարում է նաև գործող նախագահ Անջեյ Դուդան: