Մենք կորցրինք ՀԱՊԿ-ն ուղղորդելու հնարավորությունը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե չկարողանա պահպանել ՀԱՊԿ քարտուղարությունը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարող է լինել այն անձը, որն ի վիճակի է արդյունավետ ղեկավարել կառույցը։ Մելիք-Շահնազարյանը պնդում է, որ թառավարությունը չէր հաշվարկել քարտուղարի հետկանչի հետևանքները։

«Այս դեպքում անձերի դերակատարությունը մղվում է երկրորդ պլան։ Մենք տեսանք, որ կառավարությունն այդ քայլերին գնաց առանց դրա լուծումներն ունենալու։ Սա ոչ միայն կառավարության սայթաքումն էր, այլև ուժեղ հարված պետականության անվտանգության համակարգին»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս