Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ավտովթար

Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմանում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գեղամ Ա.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և Զոլաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Երվանդ Մ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գեղամ Ա.-ն և նրա ուղևորներ, Ծովինար գյուղի բնակիչներ, 30-ամյա Դավիթ Օ.-ն, 24-ամյա Լիլիթ Օ.-ն, 31-ամյա Հակոբ Ա.-ն և Երվանդ Մ.-ն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--0-- ՍՊ