Ավտովթար Երևանում. բախվել են Hundai-ն ու Isuzu-ն, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

վթար

Երեկ` ապրիլի 2-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Մելքումով փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Դավիթ Կիրակոսյանի վարած Isuzu մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Նվեր Սարգսյանի վարած Hundai մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Hundai-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը, Isuzu-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 43-ամյա Թադևոս Կիրկակոսյանն ու 41-ամյա Արմինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական  բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

--00—ՍՊ