Ավտովթար-վրաերթ՝ Արագածոտնի մարզում. տուժողը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

վթար

Մայիսի 16-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի 27 DD 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի 35 FՏ 178 համարանիշի ավտոմեքենային։

Բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Բյուրական գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Մ-ին։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Mеrcedes-ի վարորդն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ։