Վնասազերծում՝ Մալաթիայում․ հայտնաբերվել է գողության մեջ կասկածվողը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 10, 24News

Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի բաժնի սպասարկման տարածքում Պարույր Սևակի փողոցում ոստիկանները նկատել են Մերսեդեսի մոտ կանգնած երեք տղամարդու, որոնք կասկածելի վարք են դրսևորում։ Մեքենային մոտենալիս նրանցից երկուսը փախել են։ Տաքսու վարորդը հայտնել է, որ իրեն կանչել են ապրանք տեղափոխելու։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեռուստացույց, հեծանից, կոնյակներ, օծանելիք։ Ոստիկանները կասկածել են, որ իրերը գողացված են, ուստի  տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։

Ավելի ուշ զանգ է ստացվել ոստիկանություն, որ Պարույր Սևակի փողոցի 8-րդ շենքից գողություն են կատարել․ գողոցված իրերից նշվել են հեռուստացույց, հեծանից, կոնյակներ, օծանելիքը։

Ոստիկանների որոնողական աշխատանքների շնորհիվ փախուստի դիմած անձանցից մեկին գտել են ու ձերբակալել, մյուսը անձը որոնվում է։