Հաստատված վարակակրի կողքը նստող պատգամավոր Սիփան Փաշինյանի՝ COVID-19-ի թեստը բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

կորոնավիրուս

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ ԱԺ-ում հաստատված վարակակրի՝ Քրիստինե Պողոսյանի կողքն է նստում: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:

Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ՝ չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է Սիփան Փաշինյանը և հավելել #ԿրիրԴիմակ,
#ՓրկիրԿյանքեր հեշթեգերը:

--00—ԼՄ