Մոսկվան կարևորում է մահմեդական աշխարհի երկրների հետ գործակցությունը․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մախաչկալայում «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի չորրորդ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում  ասել է, որ Մոսկվան մեծ կարևորություն է տալիս մահմեդական աշխարհի երկրների հետ համագործակցությանը։

«Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն է տալիս մահմեդական  երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ շփումների շրջանակներում։ Ռուսաստանի և  իսլամական աշխարհի պետությունների միջեւ հաստատվել է կառուցողական տնտեսական, գիտատեխնիկական և  հումանիտար համագործակցություն, նաև տեղային հակամարտություններիև  ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը միտված գործընկերային փոխգործակցություն», - ասված է նախագահ Պուտինի ուղերձում: