Ովքե՞ր են Հայաստանի ամենահարուստ 10 պատգամավորները․ ԹՈՓ 10-նյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

Հայաստանի ամենահարուստ պատգամավորների ցանկը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը 2020 թվականին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից և ներգրավվեց քրեական գործերում, սակայն, այնուամենայնիվ, նա չի դադարում մնալ խորհրդարանի ամենահարուստ անդամներից մեկը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից 24News-ը տեղեկացավ, որ  Ծառուկյանը հայտարարագրել է 25 անշարժ գույք, բոլորը՝ համատեղ սեփականությամբ։ 

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 14 մեքենա, որոնց թվում են  BMW (2002թ) գնված 2005 թվականին, TOYOTA (2004թ) գնված 2004 թվականին, ROLLS-ROYCE (2008թ) գնված 2009 թվականին, BENTLEY (2016թ) գնված 2019 թվականին, և այլ մակնիշի մեքենաներ։ 

Ծառուկյանն ունի հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ 44 թանկարժեք գույք, որոնց թվում են ոսկե ձեռքի ժամացույցներ, ոսկե մատանիներ, կահույք և այլ իրեր։ 

Նրա բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2019-ի տարեվերջին կազմել են․ 116,690 դրամ, 10,126,200 ԱՄՆ դոլար, 10,753.00 եվրո։ Ծառուկյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 675․500․000 դրամ, 167,750,000 դոլար, 29,401,000 եվրո։

ԲՀԿ ղեկավարը եկամտի 13 աղբյուր ունի, ինչպիսիք են «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ, որից ստացել է 179,451,697.00 դրամ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ, որից սատցել է 1,932,559,920.00 դրամ։ 

Ազգային ժողովում աշխատանքի դիմաց Գագիկ Ծառուկյանի ստացած եկամուտը կազմել է 8,440,840.00։ Ծառուկյանի կանխիկ դրամական միջոցները ներկայացված հայտարարագրում կազմել են 675,500,000.00 դրամ, 167,750,000.00 դոլար և 29,401,000.00 եվրո։

Հաջորդ ամենահարուստ պատգամավորներից մեկը ԲՀԿ պատգամավոր Դավիթ Մանուկյանն է։ Մանուկյանը խորհրդարանում է 2018 թվականից։ Որպես անշարժ գույք պատգամավորը հայտարարագրել է 1 հողամաս՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, 1 Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով՝ Նորք Մարաշում։ 

Մանուկյանին պատկանող Տրանսպորտի միջոցները 2-ն են LEXUS և MERCEDES-BENZ մակնիշի։ 
Դավիթ Մանուկյանին է պատկանում 8 միլիոն և 9 միլիոն դրամանոց թանկարժեք գույք, ինչպես նաև 53 միլիոն դրամի արժողությամբ թանկարժեք իրեր։ Բանկային հաշիվներում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորի Դրամական միջոցները կազմել են 1,280,000.00 դոլար և 551 եվրո։ Իսկ Կանխիկ դրամական միջոցները 190,000,000.00 դրամ և 160,000.00 դոլար։ 

Խորհրդարանի ամենահարուստ պատգամավորների ցանկում է նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը 200 միլիոն դրամից ավելի եկամուտ ունի։ Իշխանական պատգամավորը նշել է, որ 2015-ին Գորիսում հողամաս և առանձնատուն է նվեր ստացել, հանդիսանում է դրա միանձնյա սեփականատերը:
2006 թվականին ձեռք է բերել Vaz մակնիշի ավտոմեքենա, որն ունի մինչ այժմ:

Կարապետյանի ձեռք բերած արժեթղթերից ստացված եկամուտը 2019-ի ավարտին կազմում է 2 մլն 263 հզր դրամ: 2019-ին պատգամավորին 70 մլն դրամի փոխառություն են վերադարձրել, ինչպես նաև 100 հզր դոլար:

Բանկային հաշիվներին պատգամավորն ունի 1 մլն 600 հզր դրամ, կանխիկ գումար՝ 2019-ի սկզբին ունեցել է 103 մլն դրամ, ավարտին՝ 22 մլն դրամ։ 230 հզր դոլարից տարվա վերջում պատգամավորը հայտարարագրել է 65 հզր դոլարը: Թե ինչի վրա է ծախսվել գումարը և որն է ծագման աղբյուրը՝ նշված չէ:

ԱԺ-ից որպես աշխատավարձ Տիգրան Կարապետյանը ստացել է 8 մլն 832 հզր դրամ, «Գորիս Գամմա ԲԲԸ»-ից որպես շահաբաժին ստացել է 2․5 մլն դրամ, ինչպես նաև պատգամավորը Հայէկոնոմբանկից որպես փոխառություն ստացել է 35 հազար դոլար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարուստ պատգամավորների շարքերում է նաև Արթուր Գրիգորյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորին է պատկանում 3 հողամաս՝ Բջնիում։ 

Գրիգորյանը նաև 2019-ին 110,000,000 դրամի փոխառություն է հանձնել «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ին։ 

Բանկային հաշիվներում պատգամավորի դրամական միջոցները կազմում են 1,563,200․00 դրամ։ Իսկ տարվա սկզբում նա ունեցել է 121,900.00 դոլար և 3,450.00 եվրո։ Արթուր Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 90,000,000.00 մլն դրամ, մոտ 28, հազար դոլար և 126,000 եվրո։ Աժ պատգամավորի պատշոնում աշխատանքի դիմաց Գրիգորյանը ստացել է 9,004,850.00 դրամ։

ԲՀԿ պատգամավոր Մելքումյանը ևս ամենահարուստ պատգամավորների շարքերում է։ Մելքումյանը բնակարաններ ունի Երևանի կենտրոնում, Արաբկիրում, ինչպես նաև՝ Իսպանիայում։ 

Պատգամավորը հայտարարագրել է նաև 95,000.00 դոլարի արժեղթղեր Ամերիաբանկում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին է պատկանում նաև 10,000.00 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։ 

Բանկային հաշիվներում Մելքումյանի դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 228,979.00 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմում են 3,000,000.00 դրամ և 312,000.00 ԱՄՆ դոլար։ 
ԱԺ-ում աշխատանքի դիմաց Մելքումյանի եկամուտը կազմել է 11,332,560.00 դրամ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքի դիմաց մոտ  5,միլիոն դրամ։ Միքայել Մելքումյանն ունի նաև եկամտի այլ ազբյուրներ՝  տարբեր ընկերություններից ստացել է 2,259,657.00 դրամ, 680.00 ԱՄՆ դոլար, և մի քանի այլ ընկերություններից  4 մլն 737 հազար դրաամի եկամուտ։ 
  
Մեծ չափի եկամուտներ ունի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նրան են պատկանում 1 բնկարան Երևանի կենտրոնում, 1 հողամաս- Վայոց Ձորի Եղեգիս համայնքում, և 1 Հասարակական նշանակության շինություն կրկին Վայոց Ձորում։

Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է մեկ մեքենա, PORSCHE մակնիշի, որը ձեռք է բերել 2014-ին։ Բանկային հաշիվներում Բագրատյանի դրամական միջոցները կազմում են 1,000,000.00 դրամ։
Պատգամավորի եկամուտները ԱԺ-ում աշխատանքի դիմաց կազմել են 9,614,220.00 դրամ։ Որպես այլ եկամուտ Բագրատյանը ստացել է նաև 300,000.00 դրամ։ Բագրատյանը նաև բաժնեմասեր ունի ԲիԷսԲի , ՍԵՐԳԵՅ ԳՐՈՒՊ, ԵՎՐՈ ՕՅԼ, ԲԱԶԵ ՀԷԿ ընկերություններում։

Ամենահարուստ պատգամավորների շարքերում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարդևան Գրիգորյանը։ Նա հայտարարագրել է 5 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։ Երկուսը Գյումրիում մյուս 3-ը՝ Երևանի կենտրոնում։
Գրիգորյանի Կանխիկ դրամական միջոցները 2019-ի տարվա վերջում կազմել են 31,325,000.00  դրամ։ ԱԺ-ում աշխատանքի դիմաց Վարդևան Գրիգորյանի եկամուտը կազմել է 9,084,040.00 դրամ։ Սոցիալական ապահովության ծառայությունից որպես կենսաթոշակ ստացել է 606,000.00 դրամ։

Մյուս ամենահարուստ պատգամավորը ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է։ Հրանտ Մադաթյանը 4 հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզում։

2019-ի վերջին Մադաթյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 83,000,000.00 դրամ, 24,000.00 ԱՄՆ դոլար։ ԱԺ պատգամավորի պաշտոնում Մադաթյանը ստացել է 8,984,260.00 դրամի եկամուտ, և ևս 24,000.00 ԱՄՆ դոլարի եկամուտ՝ որպես շահաբաժին՝ СЕВАРТ ГРУПП-ից։

63,000,000 միլիոն դրամ կանխիկ միջոցներ, անհատական բնակելի տուն՝ Արարատի մարզում․ սա խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից Տիգրան Ստեփանյանին պատկանող միջոցներն են։ 

Տիգրան Ստեփանյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։  ԱԺ-ում պատգամավորի աշխատանքի դիմաց Ստեփանյանը ստացել է 9,134,340.00 դրամ։

Նախկինում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, այնուհետև՝ տարբեր քրեական գործերին առնչվող պատգամավոր Էդուարդ Բաբայանը, որը կալանավորվել, ապա՝ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրում 10 անշարժ գույք է ներկայացրել՝ 3 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, անհատական բնակելի տուն, 3 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն, 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք, և հողամաս։

2018թ. դեկտեմբերի 9-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Բաբայանի դրամական միջոցները մանդատը ստանալու օրից կազմել են 101,235,000.00 դրամ, մոտ 400 հազար ԱՄՆ դոլար, 100,540.00 եվրո, և 1,069,000.00 ռուսական ռուբլի։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս