Կուրթանի 5 բնակիչ անտառում հավաքված սնկից թունավորվել են. ԱՆ հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

սունկ

ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով անտառից հավաքված սնկից թունավորման դեպքի մասին, ապա հրապարակել նաև առողջապահության նախարարության հորդորը:

«Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

• չուտել հում սունկ,

• երեխաներին չկերակրել սնկով,

• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

• թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,

• չզբաղվել ինքնաբուժմամբ»,-գրել է խոսնակը։

--00—ԼՄ