1 օրում տարբեր ժամերի Հաղթանակի կամրջից 2 քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ինքնասպանություն

Հուլիսի 23-ին՝ ժամը 17։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով կանխվել է Գագիկ Յ․-ի (ծնված 1985թ․) ինքնասպանության փորձը։

Ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դարձյալ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և բարերար Հ․ Հունանյանի հետ համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997թ․) ինքնասպանության փորձը։

--00—ԼՄ