Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածուի վրա հարձակում է ծրագրված եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

թեկնածու

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեից հայտարարել են, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վրա հարձակում էր ծրագրվում: Կոմիտեից հայտնել են, որ հաղորդագրություն են բացահայտել, որով նշում էին, որ «սրբազան զոհաբերություն է անհրաժեշտ»: 

Հաղորդագրության հեղինակն արդեն բացահայտված է, առաջիկայում կձերբակալվի: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրավիճակի մասին զեկուցել են երկրի ղեկավարին: 

«Մենք լուրջ ենք վերաբերվել այս տեղեկությանը: Երկրի ղեկավարի հանձնարարականով որոշում է կայացվել 120 պատրաստված մասնագետների առանձնացնել հատուկ միասնական շտաբի պաշտպանությունը կազմակերպելու համար: Նրանք աշխատել են ուշադրություն չգրավել, բայց նրանց ներկայությունն ակնհայտ է եղել»,- ասել են կոմիտեից:

--00--ԱԹ