Վճռաբեկ դատարանը Քոչարյանի կալանքի մասին որոշումը կհրապարակի այսօր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով դռնփակ նիստ է անցկացրել։ Նիստի ժամանակ քննվել է Քոչարյանի խափանման միջոցի դեմ դատախազության ու պաշտպանական կողմի միջնորդությունները:

Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վճիռը կհրապարակվի այսօր։