Ջալալ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

ՊԲ

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Բերտրան Լամոն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:

Բանակի հրամանատարն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում ԿԽՄԿ գրասենյակի առաքելությանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս