COVID-19-ը հաղթահարած երիտասարդների մոտ նկատվում են սրտանոթային խնդիրներ. վարակաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ֆոկուս

Կորոնավիրուսով վարակված և բուժված երիտասարդների մի մասի մոտ նկատվում են սրտանոթային համակարգի խնդիրներ: Այդ մասին CNN-ի փոխանցմամբ ասել է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին՝ նշելով, որ դա «խիստ անհանգստացնող է»:

«Հարկավոր է զգուշանալ, երբ ասում ենք՝ թողնենք՝ երիտասարդներին վարակվեն և բուժվեն. դա նորմալ է: Ո՛չ, դա նորմալ չէ»,- ասել է նա: 

Էնթոնի Ֆաուչին նաև հավելել է, որ հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները բուժվելուց հետո շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց, ունենում են ախտանիշներ:

«Եթե 6 ամսից կամ մի տարուց այս մասին զրուցենք, արդեն վերանայելիս կլինենք ոչ հոսպիտալացված պացիենտների վրա երկարատև վնասակար հետևանքների մասին գրականությունը»,- ասել է վարակաբանը:

--00—ԼՄ