Պետք է չթողնենք՝ քաղաքացին հասնի հիվանդանոց, պետք է կանխարգելենք հիվանդությունը. Մարության

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  17,  24News 

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքի այս տարվա բյուջեով 200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռքբերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։

Ծրագիրը շարունակական է»,- գրել է նա։

--00--ԱԹ