Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։ 

Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին՝ նախարար Պետրոսյանն առանձնահատուկ շեշտել է վերջինիս` գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։

Անդրադառնալով Աննա Մազմանյանին` նախարար Պետրոսյանն ընդգծել է նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր սանդղակ` նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանn՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։

Նախարար Պետրոսյանը վստահեցրել է, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս