Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանը բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղեկությունը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, ովքեր, ժամանելով նշված վայր, պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, ով կլիներ մոտ 31-32 տարեկան։

--0--ԿԿ